Հին աշխարհի պատմություն

Հարցարշար <<Հին Հռոմ>>
Պատրաստել է Սիրանուշ Ասատրյանը
Հին Հռոմ Siranush.pptx
Microsoft Power Point Presentation [843.2 KB]
Download

Հռոմեական քաղաք- պետությունը Ք.ա. V- II դարերում

 

1. Ովքե՞ր էին պատրիկները:

 

Բնիկ հռոմեացիներից յուրաքանչյուրը մտնում էր ավանդական որևէ ընտանիքի, տոհմի և ցեղի մեջ: Հասարակության առաջ նրանց ներկայացնում էին հայրերը: Այդ պատճառով նրանք կոչվում էին պատրիկ (հայր ունեցող): Նրանք բոլորը Հռոմի լիիրավ քաղաքացիներ էին: Պատրիկները իրավահավասար էին և պետության նկատմամբ ունեին հավասար պարտավորություններ:

 

2. Ո՞ր իրավունքներից չէին օգտվում պլեմբեյները:

Վերաբնակվածներին միավորում էի մի էական հանգամանք. նրանք չունեին Հռոմի քաղաքացու կարգավիճակ: Այլ խոսքով՝ նրանք չէին կարող օգտվել հասարակական դաշտից, մասնակցել պետական մարմինների աշխատանքին: Պատրիկները նրանց բոլորին արհամարհանքով անվանում էին պլեմբեյներ՝ (դրսից) լցվածներ:

 

3. Ի՞նչ արդյունք ունեցավ պլեմբեյների երկարատև պայքարը:

Ք.ա. V դարի սկզբից մինչև Ք.ա. III դարի կեսերը՝ շուրջ 250 տարի, պլեմբեյները պայքարում էին իրավահավասարության համար: Ի վերջո նրանք հասան իրենց նպատակին՝ ստիպելով պատրիկներին գնալ մեծ զիջումների: Նրանք իրավունք ձեռք բերեցին՝ ստանալու հողակտոր, մասնակցելու Աշխարհաժողովին, ընտրվելու սենատի կազմում, զբաղեցնելու բարձրագույն պետական, ռազմական և քրմական պաշտոններ: Վերացվեց պարտային ստրկությունը:

Օրինականացվեց պատրիկների և պլեբեյների ամուսնությունը: Ստեղծվեցին գրավոր օրենքներ՝ այսպես կոչված Տասներկու տախտակների օրենքները:
Պատրիկների և պլեբեյների աստիճանական միավորմամբ կազմավորվեց միասնական հռոմեական ժողովուրդը: Պատրիկների և պլեբեյների վերնախավից ձևավորվեց նոր ավագանի:
4. Ներկայացրեք Աշխարհաժողովի դերը հռոմեացիների կյանքում:
 Պատրիկների և պլեբեյների պայքարի ընթացքում Հռոմում ամրապնդվեց ժողովրդավարությունը: Մեծացավ Աշխարհաժողովի դերը: Այն հրավիրվում էր ամիսը մեկ կամ երկու անգամ քաղաքից դուրս՝ Մարսյան դաշտում: Քաղաքացիները քննարկում և քվեարկում էին կարևորագույն հարցեր: Այստեղ էին ընտրվում և հաշվետվություն ներկայացնում պետական բոլոր պաշտոնյաները:
5. Ի՞նչ էր սենատը:
Պետական մյուս կարևոր հաստատությունը Ծերակույտն էր, որը վարում էր պետության ընթացիկ գործերը: Ի տարբերություն Աշխարհաժողովի՝ Ծերակույտը գործում էր մշտապես: Ընդունված որոշումները կոչվում էինցՍենատի խորհուրդներ: Դրանք հաստատվում էին աշխարհաժողովում:
6. Ի՞նչ կառուցվածք ուներ բանակը հին հռոմում:
Բանակը յուրահատուկ տեղ ուներ հռոմեական պետությունում, որի կորիզը լեգիոնն էր: Այն կազմված էր հատուկ պատրաստություն անցած 6 հազար զինվորից: Լեգիոնը բաժանվում էր հարյուրյակների: Դրանցից վեցը կազմում էին մեկ գումարտակ: Ստորաբաժանումներից յուրաքանչյուրն ուներ իր հրամանատարը, որն անվերապահորեն ենթարկվում էր վերադասին: Զինվորների ընտիր մարզվածությունը, սպառազինությունը և երկաթյա կարգապահությունը լեգիոնը դարձրին ժամանակի լավագույն ռազմական ուժը:
7. Նկարագրեք իտալական համադաշնությունը:
Կազմավորվեց իտալական համադաշնություն, որտեղ որոշ պետություններ բարձր դիրք ունեին, ուրիշները՝ ցածր: Ամեն ինչ որոշում էր Հռոմը: <<Բաժանի՛ր և տիրի՛ր>>. ահա այն սկզբունքը, որով առաջնորդվում էին հռոմեացիները:

Հին Հռոմի պատմության արշալույսը

 

1. Հռոմի պատմությունը սկզբնավորվել ու ծավալվել է Իտալիայում` Ապենինյան թերակղզում: Իտալիայի ափերը երեք կողմից ողողում են Միջերկրական ծովի ջրերը: Ալպյան լեռները հյուսիսից բաժանում են երկիրը մնացած Եվրոպայից: Հյուսիսում կան ջրառատ գետեր, արգավանդ դաշտեր, առատ բուսականություն, հարավը քարքարոտ է սակավահող: Ընդերքը հարուստ է պղնձով, անագով, երկաթով, ոսկով ու արծաթով:

 

2. Հյուսիսում ապրող ցեղերից հայտնի էին էտրուսկները: Միջին Իտալիայում բնակվում էին լատինները: Հարավում տիրապետող էին հույները:

 

3. Հռոմի պատմության արքայական դարաշարջանը տևել է մոտ 250 տարի: Առաջին արքան հերոս Հռոմուլոսն էր:

 

4.Արքայանկան դարաշրջանում հողի միակ սեփականատերը պետությունն  էր, որի հողատարածքները կոչվում էին հասարակական դաշտ: 

 

5. Վաղ պատմական Հռոմում կառավարման մարմիններն էին՝

  • Աշխարհաժողովը, որին իրավունք ունեին մասնակցել բոլոր քաղաքացիները,
  • Ծերակույտը (Սենատ) ՝ հռոմեական պետության գերագույն մարմինը, որը կազմում էին տոհմերի հայրերը (շուրջ 300 հոգի): 
  • Պետության գլուխ կանգնած էր արքան, որի իշխանությունը ժառանգական չէր: Նրան ընտրում էր Ծերակույտը՝ Աշխարհաժողովի հավանությամբ:

 

6. Հռոմի վեցերորդ արքա Սերվիոս Տուլիոսը Ք.ա. 6 դարի կեսերին անցկացրեց բարենորոգումներ: Իրականացրեց տարածքային և վարչական բաժանում: Քաղաքացիներին բաժանեց ըստ նրանց տարեկան եկամուտի չափի: Այսինքն՝ մարդկանց հասարակական դիրքը որոշվում էր նրանց վաստակով, բայց ոչ սոսկ ծաքմամբ:

 

7. Հռոմի վերջին արքա՝ Տարքվինեոսը օգտվելով բարեփոխումների հետևանքով ծագած ներգին հակասություններից, որոշում է ողջ իշխանությունը կենտրոնացնել իր ձեռքում, բռնություններ է գործում, վեր է դասում իրեն օրենքներից: Քաղաքացիները միավորվում են և Ք.ա. 510 թ.- ին արտաքսում են արքային: 

 

8. Աշխարհաժողովը և Ծերակույտը որոշում են Հռոմում վերացնել արքայական իշխանությունը և հաստատել հանրապետություն (ռեսպուբլիկա):

Դասական դարաշրջանի հունական մշակույթը

 

1. Համաձայն հին հույների պատկերացումների` աստվածները բնակվում էին Օլիմպոս լեռան ձյունածածկ գագաթին:

 

2. Հույները այբուբենը փոխառել էին փյունիկեցիներից:

 

3. Հունական դպրոցներում երեխաներին սովորեցնում էին գիր, հաշիվ, սրբազան երգեր ու ծեսեր: Հետագայում հայտնվեցին նաև բարձր տիպի դպրոցներ: Դրանք մասնավոր էին, պատկանում էին հանրաճանաչ իմաստուններին: Այդպիսիք էին Պլատոնի ակադեմիան և Արիստոտելի Լիկեոնը:

 

4. Հունաստանում մեծ տարածում ուներ ասքերի այն շարքը, որը պատմում էր Տրոյայի դեմ աքայացիների մղած տասնամյա պատերազմի մասին: Ք.ա. VIII դարում դրանք վերամշակել է վիպասաց Հոմերոսը: Եվ ծնունդ են առել <<Իլիական>>  և <<Ոդիսական>> պոեմները` համաշխարհային գրականության գլուխգործոցները: Հետագա սերունդներն այդ պոեմը անվանում էին հունական կյանքի հանրագիտարան:

 

5. Արխաիկ դարաշրջանում Դիոնիսոս աստծուն նվիրված ծիսակատարություններից ծնվեց թատրոնը: Հունական թատրոնում բեմադրվում էին ողբերգություններ /տրագեդիա/ և կատակերգություններ /կոմեդիա/:

 

6. Էսքիլես, Սոփոկլես, Էվրիպիդես:

 

8. Առաջին օլիմպիական խաղերը կայացել են Ք.ա. 776 թվականին Հարավային Հունաստանի Էլիդա երկրամասում:

ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ:

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾԱՂԿՈՒՄԸ ԱԹԵՆՔՈՒՄ

 

1. Ե՞րբ են սկսվել հույն-պարսկական պատերազմները: Ք.ա. 490 թ. ի՞նչ նշանավոր ճակատամարտ է տեղի ունեցել:

Հույն-պարսկական պատերազմները սկսվել են Ք.ա. 500 թ.-ին: Ք.ա. 490 թ. տեղի է ունեցել Մարաթոնի ճակատամարտը:

 

2. Թվարկե՛ք Քսերքսեսի արշավանքի ժամանակ տեղի ունեցած գլխավոր իրադարձությունները:

  • Պարսից 100000-անոց բանակը հյուսիսից մտավ Հունաստան:
  • Թերմոպիլյան կիրճում Սպարտայի արքա Լեոնիդասը փորձեց կանգնեցնել հակառակորդին, բայց ուժերը խիստ անհավասար էին:
  • Հակառակորդը ներխուժեց Ատտիկա, որտեղից բնակչությունը հասցրել էր տեղափոխվել Սալամին կղզի:
  • Սալամինի ծովածոցում աթենական նավատորմը փայլուն հաղթանակ տարավ:

 

3. Ե՞րբ և ինչո՞վ ավարտվեց հույն-պարսկական պատերազմները:

Ք.ա. 449 թ. կնքվեց հաշտության դաշնագիր: Պարսիկները հրաժարվում էին նվաճողական ծրագրերից և խոստանում այլևս չմիջամտել Հունաստանի ներքին գործերին:

Հույն-պարսկսկսն պատերազմները ավարտվեցին հունական պոլիսների հաղթանակով:

 

4. Ինչպե՞ս Պերիկլեսը լուծեց Աթենքի բնակիչների քաղաքացիության հարցը:

<<Ո՞վ կարող է համարվել Աթենքի քաղաքացի>> հարցին Պերիկլեսը տվեց հստակ պատասխան. <<Ում ծնողները աթենացի են>>: Եվ քաղաքացի ճանաչվեց շուրջ 50000 չափահաս տղամարդ:

 

5. Պետական կառավարման համակարգում ի՞նչ փոփոխություններ կատարեց Պերիկլեսը:

  • Սահմանվեց քաղաքացիների իրավահավասարությունը:
  • Բոլոր պաշտոններն սկսեցին զբաղեցնել պարզ վիճակահանությամբ:
  • Պաշտոնավորման համար սահմանվեց աշխատավարձ:
  • Մեծացավ աշխարհաժողովի դերը:
  • ընթացիկ խնդիրները լուծում էր պետական խորհուրդը:

 

6. Գնահատեք Պերիկլեսի գործունեությունը:

Ազատության և բարեկեցության միջավայրում պերիկլեսյան Աթենքը դարձավ արվեստների և գիտության կենտրոն: Այստեղ ապրում ու ստեղծագործում էին շատ նշանավոր պատմագիրներ, իմաստասերներ, թատերագիրներ, ճարտարապետներ, նկարիչներ, քանդակագործներ: Քաղաքում կառուցվեցին բազմաթիվ տաճարներ, պետական ու բնակելի շինություններ: Աթենքը վերածվեց Հունաստանի մշակութային կենտրոնի:

 

ԱԹԵՆԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ Ք.Ա. VII-VI ԴԱՐԵՐՈՒՄ


1. Ո՞վ էր Սոլոնը: Ինչո՞ւ նա բարեփոխումներ ձեռնարկեց:

 Սոլոնը Աթենական հնագույն մի տոհմից էր՝  ճանապարհորդ, բանաստեղծ, իմաստուն: Ք.ա. 594 թ., երբ նա վերադարձավ հայրենիք, իրավիճակը Աթենքում լարված էր: Դեմոսը և ավագանին կանգնած էին պատերազմի շեմին: Սոլոնն իր վրա վերջրեց նրանց հաշտեցնելու դժվարին գործը և բարենորոգումներ ձեռնարկեց:

 

2. Ի՞նչ քայլի դիմեց Սոլոնը, «որպեսզի չլինեն չափազանց հարուստներ և աղքատներ»:

Սոլոնը հարուստ Էվպատրիդներից բռնագրավեց հողի մի մասը և հատկացրեց ունեզուրկներին, «որպեսզի չլինեն չափազանց հարուստներ և աղքատներ»:

 

3. Ներկայացրե՛ք պետական կառավարման և տնտեսության բնագավառում Սոլոնի իրականացրած բարեփոխումները:

Սոլոնը բարեփոխեց աթենական պետությունը: Սկսեց պարբերեբար հրավիրել Աշխարհաժողովի (էկլեսիա) և ժողովրդական դատարանի նիստեր: Թե՛ մեկին, թե՛ մյուսին մասնակցելու իրավունք ունեին բոլոր քաղաքացիները: Դրանց կողքին գործում էին Պետական խորհուրդը և Կառավարությունը, որոնցում ընտրվելու իրավունք ունեին միայն ունևոր աղաքացիները: 

 

4. Ի՞նչ ձեռքբերումներ ունեցավ Աթենքը Պիսիստրատի կառավարման տարիներին: 

Ստեղծվեց ոստիկանություն, և ամրապնդվեց պետական կարգը: Կազմավորվեցին շրջիկ դատարաններ, որոնք օրենք ու արադարությունը հասցնում էին մինչև հեռավոր գյուղեր:

 

5. Ի՞նչ կարևոր ներդրում ունեցավ Կլիսթենեսը աթենական ժողովրդավարացման կառավարման գործում:

  • Ատտիկայի տարածքը բաժանվեց վարչական 10 շրջանի:
  • Ստեղծվեց կառավարման նոր բարձրագույն մարմինը՝ ստրատեգոսների խորհուրդը:
  • Կլիսթենեսի նորամուծություններից էր նաև օստրակիզմի իրավունքը:

Արխաիկ դարաշրջանի հունաստանը

Ք.ա. VII-VI դարեր


Արխաիկ դարաշրջատշնում Հունաստանում ձևավորվեց պետության ուրույն տարատեսակ` պոլիսը: Դրանում աստիճանաբար հզորացավ միջին  ունեցվածքի հասարակական դասը, որը տապալեց ավագանու տիրապետությունը և ճանապարհ հարթեց ժողովրդական կարգերի հաստատման համար: Մեծ գաղութացման շնորհիվ Հունական կենցաղն ու մշակույթը տարածվեցին Միջերկրական և Սև ծովերի ավազանում: 

 

1. Ինչ է պոլիսը: Ինչպես են ձևավորվել Հունական պոլիսները:

 

 

2. Թվարկեք Ք.ա. VII-VII դդ. արհեստների և գյուղատնտեսության զարգացման հիմնական արդյունքները:

  • Երկաթե արորը, տափանը, մանգաղը, կալսիչը հնարավորություն ընձեռեցին` ընդլայնելու հողատարածությունները:
  • Արտադրանքի կտրուկ աճը նպաստեց առևտրի զարգացմանը:
  • Զարգացավ ծովային ու ցամաքային հաղորդակցությունը:
  • Գյուղացիների և արհեստավորների ստացած արդյունքն վերածվեց ապրանքի:
  • Ժողովրդի` դեմոսի ճնշող մեծամասնությունը հողագործներ էին:

3. Ովքեր էին պարտային ստրուկները:

Հողազուրկ երկրագործները պարտքը չվ

 

4. Ինչ է օլիգարխիան:

 

 

5. Նշեք հունական մեծ գաղութացման պատճառները:

 

 

6. Թվարկեք այն տարածքները, որտեղ հիմնվեցին հունական գաղութները:

 

Հին Հունաստան

 

Պատմության արշալույսը

 

1. Թվարկեք այն տարածքները, որտեղ բնակվել են հին հույները:

Միկենք, Տիրինթոս, Աթենք:

 

2. Հունական ինչ ցեղախմբեր կարող եք նշել:

Ափենք, Տիրինթոս, Սպարտա, Պիլոս:

 

3. Երբ է ստեղծվել Կրետերի միասնական պետությունը: Որն էր դրա մայրաքաղաքը:

Ք.ա. III հազարամյակի վերջին դրանք միավորվեցին միասնական պետության մեջ, որի մայրաքաղաքը Կնոսոսն էր:

 

4. Կրետեի թագավորությունը որ դարերում հասավ իր հզորության գագաթնակետերին:

Ք.ա. XVII-XV դարերում Կրետեի թագավորությունը հասավ իր հզորության գահաթնակետին: Այն իր տիրապետությունը տարածեց Էգեյան կղզիների և Բալկանյան Հունաստանի վրա` Միկենք, Տիրինթոս, Աթենք:

 

5. Հունական որ ցեղերը ներթափանցեցին Կրետե Ք.ա. XII դ. կեսերին:

Կրետե ներթափանցեցին հունական աքայական ցեղերը: Նրանք ժառանգեցին տեղական մշակույթը, կրոնը և պետական կառավարման կարգը:

 

6. Ինչու է Հունաստանի Ք.ա. XII-IX դարերի պատմությունը ստացել հոմերոսյան դարաշրջան անվանումը:

Որովհետև  Հունաստանում տիրապետում էր տոհմացեղային հասարակությունը:

 

7. Ինչ հետևանքներ ունեցավ դորիացիների ներթափանցումը Կրետե և Հունաստան:

Շարժվելով հարավ` նրանք ավիրեցին և թալանեցին Կրետեի Պալատական համալիրները: Հունաստանը հետադիմեց. կրճատվեցին ցանքատարածությունները, անկում ապրեցին արհեստներն ու առևտուրը: Հաճախակի դարձան ավերիչ պատերազմները:

Շամիրամի կախովի այգիները
Շամիրամի կախովի այգիները

Միջագետքի տերություները

 

Ք.ա. I հազարամյակում Առաջավոր Ասիայի պետությունների շարքում մի քանի դար շարունակ առաջատարը Ասորեստանն էր: Ասորեստանի անկումից հետո այդ դերն անցավ Բաբելոնիային:

 

1. Որ արքաների որոք Ասորեստանը հասավ իր հզորության հագաթնակետին:

Ասորեստանը հասավ իր հզորույան գագաթնակետին Թիգլաթպալասար III-ի և Սարգոն II-ի օրոք:

 

2. Ռազմական ինչ բարեփոխում կաարեց Թիգլաթպալասար III-ը:

Թիգլաթպալասար III-ը կատարեց ռազմական բարեփոխում: Նա ստեղծեց արհեստավարժական բանակ, որը պահվում էր ամբողջությամբ պետության հաշվին:

 

3. Ինչ հաջողություններ ձեռք բերեց Ասորեստանն այդ բարեփոխումների շնորհիվ:

Ասորեստանը կարողացան նվաճել և նույնիսկ հարկատու դարձնել Եգիպտոսը:

 

4. Երբ և ում կողմից գրավվեց Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն:

Նաբուգոդոնոսոր արքան գրավեց Նինվենը ու վերջ դրեց Ասորեստանին:

 

5. Բաբելոնն ում օրոք վերածվեց հզոր պետության, և մինչև ուր էին տարածվում նրա սահմանները:

Նաբուգոդոնոսոր արքայի օրոք Բաբելոնը վերածվեց հզոր պետության: Այն տարածվում էր Իրանական սարահարթից մինչև Միջերկրական ծով:

 

6. Աշխարհի հրաշալիքներից որոնք են ստեղծվել Բաբելոնում:

Աշխարհի հրաշալիքներից Բաբելոնում ստեղծվել են Բաբելոնի աշտարակը և Շամիրամի կախովի այգիները:

Բաբելոնի տաճարը
Բաբելոնի տաճարը
Աստղային երկնքի հին քարտեզներ
Աստղային երկնքի հին քարտեզներ

Գիտություն

 

Մարդկության կարևորագույն նվաճումներից էին մեծաքանակ գիտական հայտնագործությունները: Դրանք այսօր էլ ծառայում են մարդկանց` սկսած մաթեմատիկայի և աստղագիտության օրենքներից մինչև բժշկություն:

 

Հարցեր

 

1. Հին ժամանակներում ովքեր էին զբաղվում գիտությամբ:

Հին ժամանակներում գիտությամբ զբաղվում էին կրթված քրմերը:

2. Գիըության որ բնագավառներն էին զարգացած Հին արևելքում:

Բժշկություն, քիմիա, մաթեմատիկա, աստղագիտություն:

3. Նշեք, ըստ ձեզ, Հին աշխարհի ամենակարևոր հայտնագործությունները, որոնք այսօր էլ ծառայում են մարդկանց:

Թուղթ, շախմատ, մետաքս, կողմնացույց...

 

Օգտվել եմ «Հին աշխարհի պատմություն» 6-րդ դասարան գրքից

 

Հին չինական կողմնացույց
Հին չինական կողմնացույց

Հին աշխարհի թեստ


հեղինակ` Սիրանուշ Ասատրյան

Հին աշխարհ-Սիրանուշ Ասատրյան.pptx
Microsoft Power Point Presentation [371.1 KB]
Download

Write a comment

Comments: 2

  • #1

    ani (Friday, 21 March 2014 06:09)

    Սերվիոս Տուլիոս

  • #2

    Գևորգ (Saturday, 22 March 2014 07:02)

    Ինչ գրել ես ճիշտ ես գրել thank you

  • loading

Որոնում

Loading

Ընդհանուր այցելուների թիվը

Թարգմանել բլոգը

Եղանակը Երևանում և...